L`Equipe: Միշել Տեր-Զաքարյան. «Այստեղ նախընտրում են ռեգբի»

17:42   16 մարտի, 2012

Ֆրանսիայի «Կլերմոն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը L`Equipe-ի հետ հարցազրույցում պատմել է իր թիմի գործերի մասին: Ֆրանսիայի առաջնության երկրորդ լիգայում հանդես եկող «Կլերմոնը» 28-րդ տուրում հանդիպելու է  «Իստրի» հետ:

«Մենք այժմ ընթանում ենք երկրորդ տեղում: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի թիմը վերջապես կկարողանա հանդես գալ ուժեղագույնների լիգայում: Սակայն արդեն 1,5 ամիս է մենք չենք կարողանում հաղթել (հունվարի 28-ից): Մենք եզրագծին ենք մոտենում: Մեզ անհրաժեշտ է հաղթել առաջիկա խաղում: Յուրաքանչյուր թիմ ունենում է անհաջողությունների փուլ: Մենք որոշակի ցեյտնոտում ենք: Ես կորցրել եմ երեք խաղացողների: Իմ ցանկությունն է հայտնվել առաջին լիագյում: Դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել», - ասել է Տեր-Զաքարյանը:

«Կլերմոնի» գլխավոր մարզիչն ասում է, որ Կլերմոնֆերանում ֆուտբոլը ժողովրդականություն չի վայելում: Այս քաղաքում սիրում են ռեգբի: Պատճառը նաեւ ֆուտբոլային ենթակառուցվածքի բացակայությունն է: «Կլերմոնի» խաղերին միջինը 5 հազար ֆուտբոլասեր է ներկա լինում: Իրավիճակը փոխելու միակ ելքը Տեր-Զաքարյանը տեսնում է առաջին լիգա դուրս գալու մեջ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.