16:38  ,  27 նոյեմբերի, 2020

ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը ընտրական փուլի վիճակահանության 5-րդ զամբյուղում է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Քաթարում անցկացվելիք 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի զամբյուղների կազմը։ Դրանց համապատասխան դեկտեմբերին 7-ին Ցյուրիխում կանցկացվի ընտրական մրցաշարի վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականը եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում է։ Նույն զամբյուղում ընդգրկված թիմերը չեն հանդիպի իրար հետ։

Եվրոպական գոտու 55 հավաքականից ուղեգիր կնվաճի 13-ը․ 10 խմբերի հաղթողները, անցումային փուլի 6 զույգերի հաղթողները։ Անցումային հանդիպումներին կմասնակցեն 10 խմբերում երկրորդ տեղը գրաված թիմերն ու 2020-2021թթ․ Ազգերի լիգայի երկու լավագույնները։

Առաջին զամբյուղ․ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Դանիա, Գերմանիա, Նիդերլանդներ։

Երկրորդ զամբյուղ․ Շվեյցարիա, Ուելս, Լեհաստան, Շվեդիա, Ավստրիա, Ուկրաինա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա, Ռումինիա։

Երրորդ զամբյուղ Ռուսաստան, Հունգարիա, Իռլանդիա, Չեխիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա, Շոտլանդիա, Հունաստան, Ֆինլանդիա։

Չորրորդ զամբյուղ․ Բոսնիա-Հերցեգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Բուլղարիա, Իսրայել, Բելառուս, Վրաստան, Լյուքսեմբուրգ։

5-րդ զամբյուղ․ Հայաստան, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Ադրբեջան, Էստոնիա, Կոսովո, Ղազախստան, Լիտվա, Լատվիա, Անդորրա։

6-րդ զամբյուղ․ Մալթա, Մոլդովա, Լիխտենշտեյն, Ջիբրալթար, Սան Մարինո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում