10:16  ,  27 նոյեմբերի, 2020

Իբրահիմովիչը պատրաստ է վերադառնալ Շվեդիայի հավաքական

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերսկսել մրցելույթներն ազգային ընտրանու կազմում:

Aftonbladet-ի հաղորդմամբ՝ Իբրահիմովիչը Միլանում հանդիպում է ունեցել Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնի հետ, որի հետ քննարկել է հավաքական վերադառնալու հնարավորությունը:

«Մեր հանդիպումը շատ լավ է անցել: Համաձայնության ենք եկել շարունակել քննարկումները: Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ հավաքական: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է Անդերսոնը:

39-ամյա Իբրահիմովիչը Շվեդիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2016 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում