09:40  ,  27 նոյեմբերի, 2020

«Արսենալը» կրկնել է «Զենիթի» նվաճումը

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում հյուրընկալվել էր նորվեգական «Մոլդեին» և հաղթանակ տարել 3:0 հաշվով:

«Արսենալը» «Մոլդեի» նկատմամբ տարած հաղթանակով ապահովեց մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:

Միկել Արտետայի գլխավորած թիմը խմբային փուլի չորրորդ տուրից հետո փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճում է պատմության մեջ երրորդ անգամ: Նախկինում նման նվաճման հասել էր ռուսական «Զենիթը»:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալի» մրցակիցը ավստրիական «Ռապիդն» է: Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում