15:49  ,  12 նոյեմբերի, 2020

Ռասել Ուեսթբրուքը ցանկանում է հեռանալ «Հյուսթոնից»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Հյուսթոնի» խաղարկող Ռասել Ուեսթբրուքը ցանկանում է հեռանալ ամերիկյան ակումբից, հաղորդում է The Athletic-ը:

Նշվում է, որ «Հյուսթոնի» մեկ այլ առաջատար Ջեյմս Հարդենը մտադիր է մնալ թիմում:

32-ամյա Ուեսթբրուքը 2019-ի հուլիսին է տեղափոխվել «Հյուսթոն»: Դրանից առաջ ամերիկացի բասկետբոլիստը 11 տարի խաղում էր «Օկլահոմայում»: Նրա պայմանագիրը նախատեսված է ևս 2 մրցաշրջանով: Այդ ընթացքում Ուեսթբրուքը կվաստակի 131.5 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում