01:31  ,  12 նոյեմբերի, 2020

Speed Chess Championship. Լևոն Արոնյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Chess.com կայքում անցկացվող Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարում:

1/8 եզրափակիչում Արոնյանը մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և հաղթեց 14:11 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հաղթել է իրանցի Նիհալ Սարինի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 20-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և ռուս Վլադիմիր Ֆեդոսեևը:

Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ, պարտվողը լքում է պայքարը: Լևոն Արոնյանը ստացել է մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր, իսկ Հայկ Մարտիրոսյանն այդ իրավունքը նվաճել է մի շարք նախընտրական մրցաշարերում հաջող ելույթների շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում