01:43  ,  9 նոյեմբերի, 2020

«Միլանը» Իբրահիմովիչի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից եւ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում առաջատար «Միլանն» ընդունեց «Վերոնային» եւ ավելացված ժամանակում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։

«Միլանը» 17 միավորով առաջատարն է եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սասուոլոյից»։ «Վերոնան» 12 միավորով 8-րդն է։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Միլան» - «Վերոնա»՝ 2։2 (տեսանյութ)

Ջանջակոմո Մանյանի, 27, ինքնագոլ, Զլատան Իբրահիմովիչ, 90+3 – Անտոնին Բարակ, 6, Մատիա Ցականյի, 19

Չիրացրած 11մ՝ Զլատան Իբրահիմովիչ («Միլան»), 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով