01:53  ,  8 նոյեմբերի, 2020

«Աթլետիկոն» հաղթեց «Կադիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Վանա Մետրոպոլիտանո» ստադիոնում ընդունել էր «Կադիսին»:

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Գոլեր հեղինակեցին պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը, իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն, ուրուգայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

«Աթլետիկոն» այժմ 17 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Կադիսը» ունի 14 միավոր և 6-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Աթլետիկո» - «Կադիս»՝ 4:0 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 8, 90, Մարկոս Լյորենտե, 22  Լուիս Սուարես, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով