23:35  ,  7 նոյեմբերի, 2020

«Չելսի» - «Շեֆիլդ»՝ 4:1 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունել էր «Շեֆիլդին»:

Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի, անգլիացի պաշտպան Բենջամին Չիլվելի, բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվայի և գերմանացի հարձակվող Տիմո Վերների գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 4:1 հաշվով: «Շեֆիլդի» միակ գոլը խփեց իռլանդացի հարձակվող Դևիդ Մակգոլդրիկը:

Այժմ «Չելսին» 15 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, իսկ «Շեֆիլդը» վերջին տեղում է՝ 1 միավորով:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Չելսի» - «Շեֆիլդ»՝ 4:1 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 23, Բենջամին Չիլվել, 34, Տիագո Սիլվա, 77, Տիմո Վերներ, 80 - Դևիդ Մակգոլդրիկ, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով