21:41  ,  6 նոյեմբերի, 2020

Պրեմիեր լիգա. Մոուրինյոն ու Քեյնը՝ ամսվա լավագույն մարզիչի և ֆուտբոլիստի հավակնորդներ (ֆոտո)

Անգլիական Պրեմյեր լիգան ներկայացրել է հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի թեկնածուների անունները:

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Չե Ադամսը («Սաութհեմփթոն»), Քոնոր Կոադին («Վուլվերհեմփթոն»), Պաբլո Ֆորնալսը («Վեստ Հեմ»), Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլա»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Հյոն Մին Սոնը («Տոտենհեմ»), Տիագո Սիլվան («Չելսի») և Կայլ Ուոկերը («Մանչեսթեր Սիթի»):

View this post on Instagram

 Who is your @barclaysfootball Manager of the Month for October?

A post shared by Premier League (@premierleague) on

Ամսվա լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են Նունու Էշպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն»), Ռալֆ Հազենհյուտելը («Սաութհեմփթոն»), Ժոզե Մոուրինյոն («Տոտենհեմ»), Դևիդ Մոյեսը («Վեստ Հեմ») և Դին Սմիթը («Աստոն Վիլա»):

Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 9-ի երեկոյան: Երկրպագուների ձայները կմիավորվեն փորձագետների ու Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագների ձայների հետ:

View this post on Instagram

 Who is your @barclaysfootball Manager of the Month for October?

A post shared by Premier League (@premierleague) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով