17:04  ,  6 նոյեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Անգլիական «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիեգու Ժոտան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում 23-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Ալեսան Պլեայից («Բորուսիա Մ.»), Էրլինգ Հոլանդից («Բորուսիա Դ.») և Յուսեֆ Էլ-Նենիից («Սևիլիա»):

Հիշեցնենք, որ իտալական «Ատալանտայի» դեմ արտագնա խաղում Դիեգու Ժոտան դարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով «Լիվերպուլին» հաղթել 5:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում