12:41  ,  6 նոյեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Յուսուֆ Յազիջին («Լիլ»), Լուկաշ Յուլիշը («Սպարտա»), Անդրիա Ժիվկովիչը (ՊԱՕԿ) և Լեոն Բեյլին («Բայեր»):

Յազիջին և Յուլիշը հեթ-տրիկի հեղինակ են դարձել համապատասխանաբար «Միլանի» և «Սելթիկի» դեմ խաղերում, Ժիվկովիչը դուբլի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի դեմ խաղում, իսկ Բեյլին 2 գոլ է խփել «Հապոելի» դեմ խաղում:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին կորոշեն երկրպագուները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում