15:10  ,  31 հոկտեմբերի, 2020

Մոուրինյո. «Տոտենհեմը» պետք է ընդունի, որ Բեյլն այլևս առաջվանը չէ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին, որը վերջերս էր Մադրիդի «Ռեալից» վերադարձել անգլիական ակումբ:

«7 տարին երկար ընդմիջում է: Աշխարհի ո՞ր ֆուտբոլիստը չի փոխվել 7 տարում: Երբեմն դրանք բոլորովին այլ խաղացողներ են: «Տոտենհեմը» պետք է ընդունի դա: Նայեք, օրինակ, Ռոնալդուին ու Մեսիին և համեմատեք 7 տարի առաջ նրանց ցուցադրած խաղի հետ: Կարծում եմ՝ փոփոխություններ տեղի են ունենում ֆուտբոլիստների մեծամասնության հետ:

Բեյլը շատ է աշխատում, նա դառնում է ավելի լավը: Նա ոչ մի րոպե բաց չի թողել մարզումներին: Նրա համար դեռ բարդ է 90 րոպե անցկացնել խաղադաշտում: Հուսով եմ, որ շուտով Գարեթը կվերադառնա իր նախկին մակարդակին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Բեյլը 2013-ին էր «Տոտենհեմից» տեղափոխվել «Ռեալ»: Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմը» վարձակալեց նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում