Իտալական «Ատալանտայում» գրանցվել է կորոնավիրուսով վարակվան հերթական դեպքը, հաղորդում է ANSA-ն:
Բերգամոյի թիմի գլխավոր մարզիչ Ջան-Պյերո Գասպերինիի ասուլիսը չեղյալ է հայտարարվել, քանի որ նրա գործընկերներից մեկի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Խոսքը նրա օգնական Կրիստիան Ռայմոնդիի մասին է:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 5-րդ տուրից հետո «Ատալանտան» 9 միավորով 6-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում