18:51  ,  29 հոկտեմբերի, 2020

Դե Յոնգ. Պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որտեղ ավելի օգտակար կլինեմ թիմին

Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ այն դիրքում, որտեղ ճիշտ կգտնի ակումբի գլխավոր մարզիչը:

«Գոհ եմ «Յուվենտուսի» դեմ մեր ցուցադրած խաղից: Մենք կարողացանք հաղթել ուժեղ մրցակցի և կարևոր միավորներ վաստակել:

Ինչ վերաբերում է իմ խաղային դիրքին, ապա ես պատրաստ եմ հանդես գալ այն դիրքում, որտեղ ճիշտ կգտնի ակումբի գլխավոր մարզիչը և որտեղ ավելի օգտակար կլինեմ թիմին»,- Դե Յոնգի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Դե Յոնգը «Յուվենտուսի» դեմ խաղում հանդես է եկել եզրային պաշտպանի դիրքում: «Բարսելոնան» հաղթանակ է տարել 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում