17:21  ,  29 հոկտեմբերի, 2020

Լաուտարո Մարտինեսն ու «Ինտերը» չեն կարողանում համաձայնության գալ

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության գալ թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

23-ամյա Մարտինեսը միլանյան ակումբի ղեկավարությունից պահանջում է տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն «Ինտերը» պատրաստ է վճարել միայն 5 միլիոն եվրո:

Ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում Լաուտարո Մարտինեսը համաձայնության էր եկել կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը, սակայն, չկարողացավ վճարել արգենտինացի ֆուտբոլիստի հրաժարագինը:

Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում