15:51  +04,  29 հոկտեմբերի, 2020

Ռաֆայել Հարությունյան. Այն, որ Նեյթան Չենը բոլորից ուժեղ է, դա միֆ է

Համաշխարհային գեղասահքի անվանի մարզիչներից Ռաֆայել Հարությունյանն անդրադարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նեյթան Չենին:

«Այն, որ Չենը բոլորից ուժեղ է, դա միֆ է: Որքան շատ նա մեծամտանա, այնքան ավելի վտանգավոր կլինի հավատալ նրան: Սպորտում այդպես չի լինում, որ չլինեն մրցակիցներ: Միշտ լինում է մեկը, որ հետապնդում է քեզ: Եվ ինչո՞ւ պետք է կանգ առնենք և մրցակիցներին թույլ տանք մոտենալ: Կլինեմ անկեղծ՝ իմ ծրագրերի մեջ չի մտնում, որ Օլիմպիական խաղերում Նեյթանը հավասար պայքար մղի որևէ մեկի հետ: Այդ պատճառով մենք օգտագործում ենք բոլոր սողանցքները, որպեսզի հասնենք առավելագույն առաջընթացի ու զգալիորեն առաջ անցնենք մյուսներից: Իսկ թուլացնելու համար երբեք ուշ չի լինում»,- Ռաֆայել Հարությունյանի խոսքը մեջբերում է RT-ն:

Հիշեցնենք, որ Նեյթան Չենը Ռաֆայել Հարությունյանի սանն է: Նախորդ տարի Հարությունյանը ժամանել էր Հայաստան և ներկա էր եղել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում անցկացված գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս