17:45  ,  28 հոկտեմբերի, 2020

Օլիմպիական փոխչեմպիոնը կյանքից հեռացել է 37 տարեկանում

2010թ. ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռիչարդ Ադժեյը մահացել է 37 տարեկանում, հաղորդում է Բոբսլեյի ու սկելետոնի միջզգային ֆեդերացիայի (IBSF) մամուլի ծառայությունը:

Գերմանացի մարզիկի մահվան պատճառները չեն նշվում:

Վանկուվերում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում Ռիչարդ Ադժեյն արծաթե մեդալակիր էր դարձել երկտեղանոց բոբսլեյի մրցումներում: 2011-ին նա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն էր դարձել չորստեղանոց բոբսլեյում:

Ռիչարդ Ադժեյն առաջին սևամորթ մարզիկն է, որը Գերմանիան ներկայացրել է ձմեռային Օլիմպիական խաղերում: Նա գերմանուհու ու գանացի փախստականի որդի է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ