19:20  ,  27 հոկտեմբերի, 2020

Ռոնալդուն, Կիելինին և Բոնուչին չեն մասնակցի «Բարսելոնայի» դեմ խաղին

Թուրինի «Յուվենտուսի» մի քանի առաջատար խաղացողներ բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումը:

Կատալոնական թիմի հետ հանդիպմանը նախորդած մարզումը բաց են թողել Կրիշտիանու Ռոնալդուն, Ջորջիո Կիելինին և Լեոնարդո Բոնուչին:

«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը ցավերի պատճառով կիսատ է թողել թիմի մարզումը

«Յուվենտուս» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում