18:47  ,  21 հոկտեմբերի, 2020

Մաուրիցիո Սարին կգլխավորի «Ֆիորենտինան»

Իտալական «Ֆիորենտինայի» ղեկավարությունը որոշել է առաջիկայում գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել Ջուզեպե Յակինիին։ Նրան կփոխարինի ամռանը Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից» հեռացված Մաուրիցիո Սարին, հաղորդում է իտալական La Nazione-ն։

61-ամյա իտալացի մասնագետի հետ բանակցություններն ավարտական փուլում են։

«Ֆիորենտինայում» դժգոհ են Յակինիի աշխատանքից։ Իտալիայի առաջնության առաջին չորս խաղերում թիմը վաստակել է 4 միավոր եւ 12-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում