22:46  ,  20 հոկտեմբերի, 2020

«Դինամո» - «Յուվենտուս»՝ 0։2, «Զենիթ» - «Բրյուգե»՝ 1։2 (տեսանյութ)

Մեկնարկեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգան։ Առաջին տուրում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց Կիեւի «Դինամոյին»։

Իտալացի Անդրեա Պիրլոյի նորամուտը Չեմպիոնների լիգայում մարզիչի կարգավիճակում հաղթական էր՝ 2։0։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, որն այս մրցաշրջանում է Մադրիդի «Աթլետիկոյից» վերադարձել թուրինյան ակումբ։

Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» տանը մրցեց բելգիական «Բրյուգեի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

F խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 1։2 (տեսանյութ)

Իթան Հորվաթ, 74, ինքնագոլ - Էմանուել Դենիս, 63, Շառլ Դե Կետելարե, 90+3

«Լացիո» (Իտալիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 23:00 (Երևանի ժամանակ)

G խումբ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0։2 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 46, 84

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 23:00

E խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 23:00

«Ռեն» (Ֆրանսիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 23:00

H խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 23:00

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում