10:10  ,  20 հոկտեմբերի, 2020

«Բարսելոնայում» դժգոհ են Պյանիչի մարզավիճակից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է թիմի նորեկ Միրալեմ Պյանիչի մարզավիճակից, հաղորդում է Sport.es-ը:

Բոսնիացի 30-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայում» մարզումների ինտենսիվության հետ կապված խնդիրներ ունի:

Պյանիչը սեպտեմբերի 1-ին 60 միլիոն եվրոյի դիմաց Թուրինի «Յուվենտուսից» էր տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 2 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 29 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում