16:46  ,  8 հոկտեմբերի, 2020

«Լեյքերսը» կխաղա Բրայանտին նվիրված համազգեստով (ֆոտո)

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստները «Մայամիի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ շարքի 5-րդ խաղում հանդես կգան ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին նվիրված համազգեստով:

Black Mamba համազգեստը ստեղծվել է ավիաաղետում զոհված Կոբի Բրայանտի պատվին: Հունվարի 26-ին նա, ուղղաթիռի օդաչուն ու 8 ուղևորներ զոհվել էին: Ուղղաթիում էր նաև Բրայանտի դուստրը՝ Ջաննան:

Հիշեցնենք, որ NBA-ի եզրափակիչ շարքի 5-րդ խաղից հետո «Լեյքերսը» հաղթում է 3:1 հաշվով: Հոկտեմբերի 10-ին կայանալիք խաղում հաղթելու դեպքում լոսանջելեսցիները կնվաճեն չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում