16:05  ,  5 հոկտեմբերի, 2020

Հայ ըմբիշները 13 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Օրերս հայ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները մասնակցել են Բելառուսում անցկացված միջազգային մրցաշարի, տեղեկացնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Հայ մարզիկները նվաճել են 7 ոսկե , 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալակիներ են դարձել Հայկ Լյուդվիգյանը 48կգ, Գասպար Տերտերյանը 51կգ, Արմեն Սուքիասյանը 55կգ, Ռոստոմ Մակիչյանը 60կգ, Աշոտ Խաչատրյանը 65կգ, Արման Մելքոնյանը 77կգ, Արշակ Գեղամյանը 80կգ։

Արծաթե մեդալներ նվաճել են Սուրեն Մովսեսյանը 57կգ և Աշոտ Մանուկյանը 60կգ։

Բրոնզ եմդալներ են նվաճել Անդրանիկ Սեդրակյանը 60կգ, Հենրիկ Գևորգյանը 65կգ, Սևակ Բաղրամյանը 77կգ և Հարություն Կիրակոսյանը 92 կգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում