01:55  ,  2 հոկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. «Միլանը» դուրս եկավ խմբային փուլ

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում իտալական «Միլանը» հյուրընկալվեց պորտուգալական «Ռիու Ավեին»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Միլանի» կազմից գոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սալեմակերսը, իսկ «Ռիու Ավեի» կազմից՝ Շիկու Ժերալդեշը: Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: «Միլանի» կազմից աչքի ընկավ Հական Չալխանօղլուն, իսկ «Ռիու Ավեի» կազմից՝ Ժասինտու Դալան:

11 մետրանոց հարվածաշարում «Միլանը» 9:8 հաշվով հաղթանակ տարավ ու դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ

«Ռիու Ավե» - «Միլան»՝ 2:2 (8:9 11մ)

Ժիկու Ժերալդեշ, 72, Ժասինտու Դալա, 91 - Ալեքսիս Սալեմակերս, 51, Հական Չալխանօղլու, 120+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում