00:54  ,  2 հոկտեմբերի, 2020

Եվրոպայի լիգա. «Տոտենհեմի» հաղթանակը՝ 7:2 (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում Լոնդոնի «Տոտենհեմն» ուժերը չափեց իսրայելական «Մակաբիի» հետ:

«Տոտենհեմը» հաղթանակ տարավ խոշոր՝ 7:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ: Լոնդոնյան թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հարի Քեյնը, դուբլի հեղինակ է դարձել Ջովանի Լո Չելսոն, գոլերի հեղինակ են դարձել Լուկաս Մոուրան և Դելե Ալին:

Միաժամանակ ընթացող «Միլան» - «Ռիու Ավե» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի հաշվով: Ընթանում է լրացուցիչ ժամանակ:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ

«Տոտենհեմ» - «Մակաբի»՝ 7:2 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում