22:08  ,  1 հոկտեմբերի, 2020

Կոնտե. Այս «Ինտերի» խաղն ինձ դուր է գալիս

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի մրցելույթներն ընթացիկ մրցաշրջանում:

«Շատ կարևոր է, որպեսզի «Ինտերի» նորեկները հնարավորինս շուտ հարմարվեն թիմի մարտավարությանը: Կարծում եմ՝ այս պահի դրությամբ նորեկներն իրենց լավ են դրսևորում:

Այս «Ինտերի» խաղն ինձ գոհացնում է: Մենք ավելի հարձակողական ֆուտբոլ ենք խաղում և կարողանում ենք ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Նշենք, որ Ա Սերիայի 2 տուրերից հետո «Ինտերն» ունի 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում