00:58  ,  1 հոկտեմբերի, 2020

Չեմպիոնների լիգա․ Օրվա արդյունքները (տեսանյութ)

Դանիական «Միդտյուլանդը», ռուսական «Կրասնոդարն» ու ավստրիական «Զալցբուրգը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

«Միդտյուլանդը» պատասխան խաղում չեխական «Սլավիային» հաղթեց 4։1 հաշվով։ Առաջին խաղում թիմերը գոլ չէին խփել։

«Կրասնոդարը» Հունաստանում 2։1 հաշվով պարտության մատնեց ՊԱՕԿ-ին, որին տանը հաղթել էր նույն հաշվով։

Ավստրիական «Զալցբուրգն» ուժեղ էր իսրայելական «Մաքաբի Թել Ավիվից»՝ 3։1։ Առաջին խաղում եւս հաղթանակ էր տարել «Զալցբուրգը»՝ 2։1։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

 «Միդտյուլանդ» (Դանիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 4։1 (վիդեո), (առաջին խաղ՝ 0։0)

Սորի Կաբա, 65, Ալեքսանդր Շոլց, 84, 11մ, Ֆրենկ Օնիկա, 88, Անդրես Դրայեր, 90+1 - Պիտեր Օլայինկա, 3

ՊԱՕԿ (Հունաստան) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 1։2 (վիդեո), (առաջին խաղ՝ 1։2)

Օմար Էլ-Կադուրի, 77 - Իոանիս Միխայլիդիս, 73, ինքնագոլ, Ռեմի Կաբելա, 77

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Մաքաբի ԹԱ» (Իսրայել)՝ 3։1 (վիդեո), (առաջին խաղ՝ 2։1)

Պատսոն Դակա, 16, 68, Դոմինիկ Սոբոսլաի, 45+4, 11մ - Էդեն Կարզեւ, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում