17:15  ,  30 սեպտեմբերի, 2020

Գաբրիել Սարգսյան․ Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ադրբեջանա- թուրքական ագրեսիան

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն իր մտահոգությունն է հայտնել արցախա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում գրոսմայստերը հույս հայտնեց, որ այս պատերազմում էլ հաղթանակը մերն է լինելու:

«Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան եւ ստիպել նրանց անհապաղ դադարեցնել պատերազմը: Մեր զինվորները հերոսաբար կռվում են, եւ ակնհայտ է, որ ոչ միայն ադրբեջանցիները, թուրքերն էլ են հարձակվում:

Մենք թուրքերից առաջին հերթին խելքով ենք ուժեղ: Պետք է զգույշ, խելքով եւ ինտելեկտով կռվեն մեր զինվորները:

Մեր հերոսներին սպասում ենք առողջ եւ հաղթանակած վերադառնան: Միեւնույն է՝ հաղթանակը մերն է լինելու. պարտվելու իրավունք չունենք այս պատերազմում»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ռազմական գործողությունները շարունակվում են։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով