13:40  ,  30 սեպտեմբերի, 2020

«Լեսթերը» ռեկորդային գումարով տրանսֆեր է իրականացրել

Ֆրանսիական «Սենտ-Էտիենի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանան մարզական կարիերան կշարունակի անգլիական «Լեսթերում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լեսթերը» Ֆոֆանայի տեղափոխության դիմաց վճարել է 35 միլիոն եվրո: ԵՎս 5 միլիոն եվրո «Սենտ-Էտիենը» կստանա բոնուսների տեսքով:

19-ամյա Ֆոֆանան դարձավ «Լեսթերի» պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը:

«Սենտ-Էտիենի» կազմում անցկացրած 30 խաղում Ֆոֆանան խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում