22:50  ,  29 սեպտեմբերի, 2020

«Բարսելոնան» մտադիր է վաճառել Դեմբելեին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի հարձակվող Ուսման Դեմբելեին, տեղեկացնում է Sport.es-ը:

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Բարսելոնան» կվաճառի 23-ամյա Դեմբելեին, եթե նրա տեղափոխության դիմաց ստանա 50-60 միլիոն եվրո:

Դեմբելեն Իսպանիայի փոխչեմպիոնի կազմում հանդես է գալիս 2017 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում