15:38  ,  29 սեպտեմբերի, 2020

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղի մրցավարները

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը կսպասարկի Հունաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Տասոս Սիդիրոպուլոսը, որին եզրերում կօգնեն Պոլիչրոնիս Կոստարասը և Լազարոս Դիմիտրիդասը: Չորրորդ պաշտոնյան է Իոանիս Պապադոպուլոսը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Սերբիայի չեմպիոնին կընդունի հոկտեմբերի 1-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Խաղը կսկսվի ժամը 18:00-ին և կանցկացվի առանց հանդիսականների:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով