10:12  ,  29 սեպտեմբերի, 2020

«Ջենոայում» կորոնավիրուսի 14 դեպք է գրանցվել «Նապոլիի» դեմ խաղից հետո

Իտալական «Ջենոայում» կորոնավիրուսի բռնկում է սկսվել, հաղորդում է Goal.com-ը:

Սեպտեմբերի 28-ին ակումբում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 14 դեպք: Վարակվել են ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ ակումբի աշխատակիցները:

«Ջենոայում» կորոնավիրուսով վարակման դեպքերը սկսվել էին «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության երկրորդ տուրի խաղից առաջ: Այդ հանդիպումն անցկացվել էր սեպտեմբերի 27-ին և ավարտվել «Նապոլիի» հաղթանակով՝ 6:0 հաշվով:

«Ջենոայի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, իսկ մրցակիցը կլինի «Տորինոն»: «Նապոլին» հոկտեմբերի 4-ին կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում