09:38  ,  29 սեպտեմբերի, 2020

Կրոսը չի օգնի Գերմանիայի հավաքականին

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը բուժզննում է անցել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի խաղում ստացած վնասվածքից հետո, հաղորդում է Marca-ն:

30-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է նստատեղի մկանի վնասվածք: Սպասվում է, որ նա բաց կթողնի 10-14 օր: Դա նշանակում է, որ Կրոսը Գերմանիայի հավաքականին չի օգնի Ազգերի լիգայի առաջիկա խաղերում, որոնք տեղի կունենան հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում Կրոսը մասնակցել էր 35 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում