11:57  ,  28 սեպտեմբերի, 2020

Ֆատին կրկնել է Մեսիի 8 տարվա վաղեմության նվաճումը

Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Անսումանե Ֆատին յուրահատուկ նվաճման է հասել Լա Լիգայի երրորդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում:

Ֆատին 2012 թվականից հետո «Բարսելոնայի» կազմում դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը դուբլի հեղինակ է դարձել հանդիպման մեկնարկային 20 րոպեների ընթացքում:

2012 թվականին նման նվաճման հասել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Հիշեցնենք, որ կատալոնական թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում