23:45  +04,  27 սեպտեմբերի, 2020

Վահան Բիչախչյան․ Մենք Հայաստան ենք, եւ Աստված մեզ հետ է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Սլովակիայի «Ժիլինայի» խաղացող Վահան Բիչախչյանը Ինստագրամում արած գրառումով անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային։

«Նրանք ասում են՝ մենք Ադրբեջան ենք, եւ Թուրքիան մեզ հետ է, մենք ասում ենք՝ մենք Հայաստան ենք, եւ Աստված մեզ հետ է»,- գրել է Վահան Բիչախչյանը։

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ