23:45 27 սեպտեմբերի, 2020Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Սլովակիայի «Ժիլինայի» խաղացող Վահան Բիչախչյանը Ինստագրամում արած գրառումով անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային։
«Նրանք ասում են՝ մենք Ադրբեջան ենք, եւ Թուրքիան մեզ հետ է, մենք ասում ենք՝ մենք Հայաստան ենք, եւ Աստված մեզ հետ է»,- գրել է Վահան Բիչախչյանը։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.