18:45  ,  25 սեպտեմբերի, 2020

«Տոտենհեմն» առանց պայքարի դուրս եկավ 1/8 եզրափակիչ, բոլոր զույգերը

Լոնդոնի «Տոտենհեմն» առանց պայքարի դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ «Լեյթոն Օրիենթի» հետ հանդիպումը տեղի չէր ունեցել այդ թիմում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով։ «Լեյթոն Օրիենթին» գրանցվել է տեխնիկական պարտություն։

Սեպտեմբերի 29-ին «Տոտենհեմը» 1/8 եզրափակիչում կմրցի «Չելսիի» հետ։

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Արսենալ»

«Բարնլի» - «Մանչեսթեր Սիթի»

«Բրենթֆորդ» - «Ֆուլհեմ»

«Էվերտոն» - «Վեստ Հեմ»

«Աստոն Վիլա» - «Սթոք Սիթի»

«Տոտենհեմ» - «Չելսի»

«Նյուփորթ» - «Նյուքասլ»

«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում