01:50  ,  23 սեպտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց գավաթային խաղում

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Երկրորդ լիգայի ներկայացուցիչ «Լութոն Թաունին» և դուրս եկավ հաջորդ փուլ:

Մանչեսթերցիներից աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան, փոխարինման մտած Մարկուշ Ռեշֆորդը և անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրիվուդը:

Անգլիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Լութոն Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3 (տեսանյութ)

Խուան Մատա, 44 (11մ), Մարկուշ Ռեշֆորդ, 88, Մեյսոն Գրիվուդ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում