16:02  ,  22 սեպտեմբերի, 2020

«Ուրալի» նախագահ. Հարոյանը շատ բան է արել «Ուրալի» համար

Եկատերինբուրգի «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանից բաժանվելու մասին տեղեկությունը:

«Մենք խզել ենք Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիրը: Հասկացեք, ֆուտբոլիստն այն տարիքում է, որ նրան անհրաժեշտ է խաղալ: Մեզ մոտ նա քիչ խաղաժամանակ էր ստանում վերջին շրջանում:

Վարազդատը որոշեց հեռանալ, և մենք չխոչընդոտեցինք դրան: Նա շատ պարկեշտ մարդ է ու շատ բան է արել «Ուրալի» համար»,- Գրիգորի Իվանովի խոսքը մեջբերում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Հարոյանը 2017 թվականից էր խաղում «Ուրալում», որի կազմում անցկացրել է 62 հանդիպում, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված են ռուսական ակումբներ ու Լեհաստանի առաջնության թիմերից մեկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում