10:53  ,  17 սեպտեմբերի, 2012

Օվեչկինը պատրաստ է հանդես գալ Ռուսաստանում

Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Վաշինգտոն Քեփիթալզ» ակումբի ավագ Ալեքսանդր Օվեչկինը վերադարձել է Մոսկվա եւ ցանկություն է հայտնել հանդես գալ Հոկեյի մայրցամաքային լիգայում։ Օվեչկինի տարեկան աշխատավարձը կարող է հասնել 6,2 միլիոն դոլարի։

Սեպտեմբերի 16-ին NHL-ում հայտարարվել է լոկաուտ։ Լիգայի ղեկավարությունն ու խաղացողների արհմիությունը այդպես էլ համաձայնության չհասան կոլեկտիվ պայմանագրի հարցում։ Հիմնական տարաձայնությունը ակումբների եւ մարզիկների միջեւ եկամուտների բաշխման համամասնությունն է։ Այժմ թիմերի խաղացողներն իրավունք ունեն պայմանագիր կնքել այլ երկրների լիգաների ակումբների հետ։

NHL-ի նոր մրցաշրջանի մեկնարկը նախատեսված էր հոկտեմբերի 11-ին, իսկ մարզումային հավաքների եւ ստուգողական հանդիպումների սկիզբը սեպտմեբրի 21-ին։ Այժմ ժամկետները կհետաձգվեն, հաղորդում է CSNWashington.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում