10:53 17 սեպտեմբերի, 2012Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Վաշինգտոն Քեփիթալզ» ակումբի ավագ Ալեքսանդր Օվեչկինը վերադարձել է Մոսկվա եւ ցանկություն է հայտնել հանդես գալ Հոկեյի մայրցամաքային լիգայում։ Օվեչկինի տարեկան աշխատավարձը կարող է հասնել 6,2 միլիոն դոլարի։
Սեպտեմբերի 16-ին NHL-ում հայտարարվել է լոկաուտ։ Լիգայի ղեկավարությունն ու խաղացողների արհմիությունը այդպես էլ համաձայնության չհասան կոլեկտիվ պայմանագրի հարցում։ Հիմնական տարաձայնությունը ակումբների եւ մարզիկների միջեւ եկամուտների բաշխման համամասնությունն է։ Այժմ թիմերի խաղացողներն իրավունք ունեն պայմանագիր կնքել այլ երկրների լիգաների ակումբների հետ։
NHL-ի նոր մրցաշրջանի մեկնարկը նախատեսված էր հոկտեմբերի 11-ին, իսկ մարզումային հավաքների եւ ստուգողական հանդիպումների սկիզբը սեպտմեբրի 21-ին։ Այժմ ժամկետները կհետաձգվեն, հաղորդում է CSNWashington.com-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.