14:45  ,  19 սեպտեմբերի, 2020

«Այաքսի» պաշտպանը կտեղափոխվի «Բավարիա»

Հոլանդական «Այաքսի» ամերիկացի եզրային պաշտպան Սերժինյո Դեստը, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»:

«Բավարիան» համաձայնության է եկել 19-ամյա պաշտպանի հետ, որը մյունխենյան ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Սպասվում է, որ առաջիկա օրերին «Բավարիան» Դեստի տեղափոխության հարցում համաձայնության կգա նաև «Այաքսի» հետ:

Սերժինյո Դեստի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում