Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալում» նա խաղային համարը (11) վերցրել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, հաղորդում է AS-ը։
Ասենսիոն հանդես էր գալիս 20 համարի խաղաշապիկով։ Նոր մրցաշրջանում այս համարով հանդես կգա բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը։
31-ամյա Բեյլը մեկ տարվա վարձակալությամբ միացել է Լոնդոնի «Տոտենհեմին», որը վճարել է 14,2 միլիոն եվրո:
Բեյլը «Ռեալ» էր տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ին 101 միլիոն եվրոյով։
Բեյլի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում