00:26  +04,  17 սեպտեմբերի, 2020

ՉԼ․ «Միդտյուլանդն» ու «Մոլդեն» դուրս եկան փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Դանիական «Միդտյուլանդը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ՝ տանը 3։0 հաշվով պարտության մատնելով շվեյցարական «Յանգ Բոյզին»։

Փլեյ-օֆֆում «Միդտյուլանդի» մրցակիցը կլինի Պրահայի «Սլավիան»։

Խմբային փուլի ուղեգրի համար պայքարը կշարունակի նաեւ նորվեգական «Մոլդեն», որը Ադրբեջանում հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց «Ղարաբաղին»՝ 6։5։

«Մոլդեի» հաջորդ մրցակիցը կլինի հունգարական «Ֆերենցվարոշը»։

Հիշեցնենք, որ որակավորման փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել են նաեւ Կիեւի «Դինամոն», հունական ՊԱՕԿ-ը, բելգիական «Գենտը», Կիպրոսի «Օմոնիան» ու Իսրայելի «Մաքաբի Թել Ավիվը»։

Չեմպիոնների լիգա, երրորդ որակավորման փուլ

«Միդտյուլանդ» (Դանիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 3։0 (տեսանյութ)

Ժորդան Լեֆոր, 51, ինքնագոլ, Անդերս Դրայեր, 61, Ավեր Մաբիլ, 84

«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 0։0 (0։0, 11մ՝ 5։6)

Չիրացրած 11մ՝ Էցազ Հուսեյն («Մոլդե»), 102

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ