11:17  ,  16 սեպտեմբերի, 2020

Պյանիչ. Բացառիկ հնարավորություն ունեմ խաղալ այլմոլորակայինի կողքին

Կատալոնական «Բարսելոնան» սեպտեմբերի 15-ին պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:

30-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայում» իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ես հետևում էի իրադարձությունների զարգացմանը և ուրախ եմ, որ Մեսին մնալու է «Բարսելոնայում»: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, որը պետք է մեր թիմին:

Ես բացառիկ հնարավորություն եմ ստացել խաղալ այլմոլորակայինի կողքին»,- Պյանիչի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Նշենք, որ «Բարսելոնայում» Միրալեմ Պյանիչի հանդես կգա 8 համարի համազգեստով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում