20:47  ,  14 սեպտեմբերի, 2020

Կավանին իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից ամռանը հեռացած ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին դիտարկում է կարիերան «Բարսելոնայում» շարունակելու տարբերակը։ Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող 33-ամյա ֆուտբոլիստն իր ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբին, հաղորդում է Sport.es-ը։

«Բարսելոնայում» դրական են տրամադրված Կավանիի հետ պայմանագիր կնքելու հնարավորությանը, քանի որ առաջիկա օրերին թիմից կհեռանա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

Կավանին ՊՍԺ-ում հանդես է եկել 2013-2020-ին։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ։

Ավելի վաղ Կավանիի հետ բանակցություններ էր վարում պորտուգալական «Բենֆիկան», որը չկարողացավ համաձայնության հասնել նրա աշխատավարձի հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում