20:12  ,  14 սեպտեմբերի, 2020

Դավիդ Սիլվան ապաքինվել է կորոնավիրուսից եւ առաջին մարզումն անցկացրել «Ռեալ Սոսյեդադում»

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» նորեկ Դավիդ Սիլվան ապաքինվել է կորոնավիրուսից։ 34-ամյա իսպանացի կիսապաշտպանն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դավիդ Սիլվան օգոստոսի 30-ին էր ժամանել Սան Սեբաստիան Բիլբաոյից։ Օգոստոսի 31-ին տեղի էր ունեցել նրա շնորհանդեսը նոր ակումբում։ Դրանից հետո նա ինքնամեկուսացել էր։

10 տարի անգլիական «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած Դավիդ Սիլվան ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ պայմանագրի ավարտից հետո։

Դավիդ Սիլվան Իսպանիայի հավաքականում դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս