17:09  ,  14 սեպտեմբերի, 2020

Նեյմարին սպառնում է տեւական որակազրկում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին սպառնում է տեւական որակազրկում Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Մարսելի» խաղացող Ալվարո Գոնսալեսի գլխին ձեռքով հարվածելու համար։ ՊՍԺ-ն պարտվել էր 0։1 հաշվով։

Մրցավարի արձանագրությունում նշված պատճառից կախված, Նեյմարին սպասվում է չորսից մինչեւ յոթ հանդիպման որակազրկում, հաղորդում է RMC Sport-ը։

Խաղից հետո Նեյմարը ափսոսանք էր հայտնել, որ չի կարողացել հարվածել Ալվարո Գոնսալեսի դեմքին ռասիստական բնույթի արտահայությունների համար։ Այդ հայտարարությունը կարող է ավելի խստացնել որակազրկումը։

Լիգա-1-ի կարգապահական կոմիտեն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս