11:45  ,  14 սեպտեմբերի, 2020

Վիճաբանություն և 5 կարմիր քարտ. Ինչո՞ւ է Նեյմարը հարվածել «Մարսելի» պաշտպանին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն երկրորդ հանդիպումն անցկացրեց Ֆրանսիայի առաջնությունում եւ դարձյալ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը երրորդ տուրում մրցեց «Մարսելի» հետ։  Ավելացված ժամանակում ֆուտբոլիստների միջեւ վիճաբանության հետեւանքով հեռացվեցին Լեյվին Կուրզավան (ՊՍԺ), Լեանդրո Պարեդեսը (ՊՍԺ), Նեյմարը (ՊՍԺ), Դարիո Բենեդետոն («Մարսել») եւ Ժորդան Ամավին («Մարսել»)։

Հանդիպման ավարտից հետո Նեյմարը հայտարարել է, որ վիճաբանության պատճառը եղել է «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի ռասիստական արտահայտությունները:

«Ափսոսում եմ, որ չեմ կարողացել համարժեք պատասխան տալ Գոնսալեսին: Նա ինձ անվանեց «սև», իսկ մեր թիմի ֆուտբոլիստներից մեկին՝ «կեխտոտ կապիկ»»,- Նեյմարի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը խաղադաշտից հեռացվել է Ալվարո Գոնսալեսին բռունցքով հարվածելու պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում